Կարևոր է, որ ՌԴ նախագահի հետ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ. ՀՀ վարչապետը՝ ԱՀ նախագահին

 Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ընդգծելով ՀՀ Կառավարության կողմից Արցախին ցուցաբերվող աջակցության գործուն ծրագրերի կարևոր դերը՝ երկրի ղեկավարը նշել է, որ ձևավորված համագործակցության շրջանակում հնարավոր է եղել նաև հստակորեն մշակել ապագայի անելիքները:

«Բավարարված եմ մեր նախորդ քննարկումների արդյունքների հիման վրա կատարված աշխատանքով. Նախատեսված ծրագրերն արդեն փաստաթղթավորվում և զուգահեռ կյանքի են կոչվում: Նաև ուզում եմ կարևորել մեր հետագա անելիքները՝ անվտանգային և քաղաքական առումներով, մանավանդ՝ Արցախի կարգավիճակի հետ կապված:
Այդ համատեքստում կարևորում ենք Ձեր այցելությունը Մոսկվա և Ռուսաստանի Դաշնության դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման առումով»,- ասել է Նախագահը և ավելացրել, որ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախում խաղաղ անդորրը պահպանելու տեսանկյունից ռուսական խաղաղապահ զորակազմի դերն անգնահատելի է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ընդգծել է, որ գործնականում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ամենօրյա ռեժիմով աշխատանք է իրականացվում Արցախում բնականոն կյանքը վերականգնելու ուղղությամբ՝ կարևորելով այդ ընթացքում լայնածավալ ծրագրերի միասին իրականացումը: Ն. Փաշինյանի խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում 110 մլրդ դրամի բնակարանաշինության և ենթակառուցվածքների ծրագիրն, ըստ էության, երեք տարվա ընթացքում կյանքի կոչելու պարագայում կստացվի, որ այն մինչև այժմ Արցախում իրականացված բոլոր ծրագրերի հետ համադրելի ծրագիր է:
«Նաև լավ առիթ է, որ Ձեզ հետ կիսվեմ Մոսկվա կատարած այցի արդյունքներով և տպավորություններով: Բնականաբար, Արցախի հարցը և Արցախի շուրջ ստեղծված իրադրությունը Ռուսաստանի նախագահի հետ մեր քննարկումների կարևորագույն կետերից մեկն է եղել և շատ կարևոր եմ համարում, որ քննարկումների բովանդակությունը նաև կիսեմ Ձեզ հետ»,- ասել է ՀՀ վարչապետը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով