Ռուս թենիսիստուհի Դարիա Կասատկինան դարձավ Սանկտ Պետերբուրգի մրցաշարի հաղթող, որի մրցանակային ֆոնդը գերազանցում է 565 հազար դոլարը:
Կասատկինան, եզրափակչում խաղում էր իր հայրենակից Մարգարիտա Գասպարյանի հետ: Կասատկինան առաջատար էր 6: 3, 2: 1 հաշվով, սակայն երկրորդ սեթում Գասպարյանը վնասվածքի պատճառով ստիպված էր դուրս գալ մրցակցությունից: