Կայացել է Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմի պրեմիերան

Ապրիլի 16-ին մեծ էկրան բարձրացավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմը: Պրեմիերային ներկա էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Դերասաններն ընդգծեցին, որ այս ֆիլմում շատ մարդիկ իրենք իրենց կգտնեն, ոմանք չեն ցանկանա նույնիսկ իրենց տեսնել, կխուսափեն, այդուհանդերձ, «Իշխանություն»-ը նաև սիրո ու դավաճանության, բայց նաև անձնազոհության, հույսի ու հավատի մասին է:

«Իշխանություն» ֆիլմում խտացել են Հայաստանի վերջին 3 տարվա ամենաթեժ իրադարձությունները, որոնց փոխկապակցել է երիտասարդ աղջկա սիրո պատմությունը բոլոր դրսևորումներով՝ սիրած աշխատանք, սիրելի տղամարդ, սիրելի ընտանիք, սեր ու սկզբունքայնություն սեփական անձի հանդեպ:

Ցուցադրությունից առաջ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը խոստովանեց՝ պատրաստ է ամեն տեսակ արձագանքի՝ նույնիսկ «սվիններով» քննադատության. «Սա իմ զգացածն է, իմ հասկացածն է, իմ վերլուծածն է, իմ ստեղծած, իմ գրած և իմ նկարահանած ֆիլմն է»:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով