Ծառայողական պարապմունք Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համակարգում
ԱՀ ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների ամրապնդման նպատակով, ըստ սահմանված ժամանակացույցի, անցկացվում են ծառայողական պարապմունքներ։ Հերթական պարապմունքն անց է կացվել Արցախի Հանրապետության ոստիկանության քարտուղարության ծառայողների հետ:
Ծառայողական պարապմունքը վարում էր ԱՀ ոստիկանության քարտուղարության պետ, ոստիկանության գնդապետ Գայանե Գաբրիելյանը։