ԱՀ ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքների ամրապնդման ինչպես նաև պրոֆեսիոնալիզմի բարձրացման նպատակով, ըստ սահմանված ժամանակացույցի, անցկացվում են ծառայողական պարապմունքներ։
Հերթական պարապմունքն անց է կացվել ԱՀ ոստիկանության կենրոնական ապարատի և տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերի ծառայողների հետ:
Ծառայողական պարապմունքը վարում էր ԱՀ ոստիկանության շտաբի հերթապահ մասի պետ, ոստիկանության փոխգնդապետ Նելսոն Ենգիբարյանը։
