Լոս Անջելեսում կայացել է տարվա վատագույն ֆիլմերի մրցանակաբաշխությունը

Լոս Անջելեսում «Օսկար» մրցանակաբաշխությունից առաջ, ավանդույթի համաձայն, ընտրել են տարված վատագույն ֆիլմերը:

«Ոսկե ազնվամորի» մրցանակին «վատագույն ֆիլմ» անվանակարգում արժանացել է «Բացարձակ ապացույց» վավերագրական ժապավենը 2020 թվականի ընտրությունների ժամանակ Չինաստանի կողմից ենթադրյալ կիբեռհարձակման մասին:

Վատագույն դերասան է ճանաչվել Մայք Լինդելը, որը նկարահանվել է վերոնշյալ ֆիլմում, ինչպես նաև հանդես է եկել որպես պրոդյուսեր:

«Վատագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Քեյթ Հադսոնը, որը հանդես է եկել «Մյուզիքլ» ֆիլմում: Ֆիլմը նկարահանել է երգչուհի Սիան, որն էլ մրցանակի է արժանացել որպես «վատագույն ռեժիսոր»:

Այս մասին տեղեկանում ենք Hollywood reporter-ից։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով