Լոս Անջելեսի կառավարող խորհուրդը (Los Angeles County Board) միաձայն հավանություն է տվել հայ համայնքներին աջակցելու երկու միջնորդություններին:
Առաջարկներից մեկը ճանաչում է ապրիլի 24-ը որպես Հայոց ցեղասպանության Հիշատակման օր, իսկ երկրորդը հռչակում է ապրիլը որպես Հայոց պատմության ամիս:
«Լոս Անջելեսի շրջանն ամրապնդվում է հայերի հսկայական ներդրումներով: Ես գնահատում եմ մեր հայ բնակիչների ձայնը և կշարունակեմ լույս սփռել նրանց պատմության, ձեռքբերումների և առաջնահերթությունների վրա», — ֆեյսբուքում գրել է խորհրդի նախագահող Քեթրին Բարգերը: