Լիբանանի վարչապետ Սաադ ալ-Հարիրին մտադիր է Ռուսաստանից տնտեսական օգնություն խնդրել այս շաբաթվա վերջին Մոսկվա կատարելիք այցի ժամանակ, հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով իր հատուկ ներկայացուցչին:
Հարիրին կփորձի Մոսկվայից օգնություն ստանալ էլեկտրակայաններ կառուցելու և Բեյրութի նավահանգստի վերականգնման համար, որը ավերվել էր անցյալ օգոստոսին տեղի ունեցած հսկայական քիմիական պայթյունի պատճառով։
Պայթյունի արդյունքում 200 մարդ զոհվեց և միլիարդավոր դոլարների վնաս պատճառվեց՝ հետագայում ավելի թուլացնելով տնտեսությունը, որն արդեն կանգնած էր անկման եզրին:
ՌԻԱ-ն մեջբերեց Հարիրիի բանագնաց Ջորջ Շաաբանի խոսքերը, ով նշել է որ վարչապետը կփորձի ստանալ Ռուսաստանի աջակցությունը` էլեկտրաէներգիայի դեֆիցիտի վերացման համար:
«Անհրաժեշտ է կառուցել նոր էլեկտրակայաններ, որոնք կկարողանան երկրին 24-ժամյա էլեկտրաէներգիա մատակարարել», — ավելացրեց Շաաբան:
Նա նշել է, որ Հարիրին կքննարկի նաև Ռուսաստանի կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարելու հնարավորությունը: