Իրանում նավթատար խողովակ է պայթել, կան զոհեր ու վիրավորներ (տեսանյութ, լուսանկարներ)

Իրանի Իլամ նահանգի Դեհլորան քաղաքից ոչ հեռու Չեշմեհ Խոշ նավթատարի հատվածում պայթյուն է տեղի ունեցել, զոհվել է 3 մարդ, 4-ը տուժել են:

Նշվում է, որ զոհերն ու վիրավորները Դեհլորանից աշխատավորներ են: Խողովակաշարի պայթյունի ժամանակ աշխատակազմը ստուգումներ էր անցկացնում:

Երկրի իշխանություններն ազգային նավթային ընկերության ղեկավարությանը կոչ են արել անհապաղ հետաքննել միջադեպը և օգնել վիրավոր բանվորներին և զոհերի ընտանիքներին «մեղմել նրանց տառապանքը»:

 

 

 

 

 

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով