Իրանն ու Չինաստանը ստորագրեցին 25-ամյա «Համապարփակ ռազմավարական գործընկերության» համաձայնագիրը: Այս մասին հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Համաձայնագիրը ստորագրեցին Չինաստանի և Իրանի արտգործնախարարներ Վան Ին և Մոհամադ Զարիֆը: Հանդիպման ընթացքում երկուստեք պայմանավորվել են ընդլայնել երկկողմ հարաբերությունները: