Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգում ահաբեկիչների են վնասազերծել

Իրանի անվտանգության ուժերը վնասազերծել են երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևմտյան Ադրբեջանի նահանգում գործող ահաբեկչական խմբավորումը: Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին:

Նշվում է, որ Բուկան քաղաքի տարածքում հայտնաբերվել և վնասազերծվել է 3 հոգուց բաղկացած խումբ: Գործողության ընթացքում 2 ահաբեկիչ սպանվել է, 1-ը՝ վիրավորվել: Դրանից հետո նրանց 3 հանցակիցները փորձել են օգնության հասնել ծուղակն ընկած խմբին: Նրանք բոլորը ձերբակալվել են:

Գործակալությունը նշում է, որ Իրանի իշխանությունները պարբերաբար գործողություններ են իրականացնում երկրում հակակառավարական խմբավորումներ բացահայտելու համար:

Հուլիսի 26-ին իրավապահ մարմինները հաղորդել էին 36 ահաբեկչի ձերբակալման մասին, որոնք պետության տարբեր շրջաններում ծրագրում էին դիվերսիոն գործողություններ իրականացնել:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով