Իրանի նախագահ Հասան Ռոհանին ապրիլի 14-ին ասել է, որ երկրում ուրանի հարստացումը մինչև 60% և նոր ցենտրիֆուգների տեղադրումը պատասխան են Իսրայելի գործողություններին:
Սակայն, ըստ նրա, հարստացման գործընթացը կիրականացվի խաղաղ նպատակներով և տեղի կունենա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերահսկողության ներքո:
«Մեր միանգամայն խաղաղ գործունեությունը կգտնվի ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո: 60%-ով հարստացումը նույնպես [տեղի կունենա] խաղաղ նպատակներով և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո … IR-6 [ցենտրիֆուգների] գործարկումն ու [ուրանի] հարստացումը մինչև 60% ստեղծված իրավիճակի արձագանքն է: Եթե Իսրայելը դավադրություն է կազմակերպում մեր ժողովրդի դեմ, ապա մենք պատասխանում ենք»,- ասել է նա իր ելույթի ընթացքում, որը հեռարձակել է Իրանի պետական հեռուստատեսությունը: