Իտալիան արտաքսում է երկու ռուս պաշտոնյաների՝ լրտեսության գործի հետ կապված, չորեքշաբթի օրը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն: Այս մասին տեղեկացնում է CNN գործակալությունը
Չորեքշաբթի առավոտյան Իտալիայում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ։
«Իտալիայում Ռուսաստանի դեսպանի Արտաքին գործերի նախարարություն կատարած այցի ընթացքում մենք նրան փոխանցեցինք Իտալիայի իշխանությունների բողոքը և տեղեկացրեցինք դեսպանատան երկու աշխատակիցների անհապաղ արտաքսման մասին, որոնք ներգրավված են լրտեսության մասին գործում: Շնորհակալ եմ մեր հետախուզական ծառայություններին և պետական բոլոր մարմիններին, որոնք ամեն օր աշխատում են ի շահ մեր երկրի անվտանգության» — ասվում է նախարարի ֆեյսբուքյան գրառման մեջ: