Ստեփանակերտի մերձակայքում ՝ Իվանյան գյուղում, Արցախի քաղաքացիների համար նախատեսվում է կառուցել 1000 առանձնատուն , ովքեր արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում անօթևան են մնացել ։
Խոսքը Հադրութի, Շուշիի, ինչպես նաև այն գյուղերի բնակիչների մասին է, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 2020 թ․-ի նոյեմբերի 9-ից հետո:
Բացի այդ, ըստ @wargonzo նախագծի կիբեռդեպարտամենտի, ադրբեջանցիներին Իվանյանի տարածքում բնակեցնելու փաստը ապատեղեկատվություն է։
ՏՏ ոլորտի մեր մասնագետները կարողացան պարզել, որ տեղեկությունը տարածվել է հայալեզու ֆեյսբուքյան հաշիվներից, որոնք կառավարվում են Բաքվից:
Ավելին, հաստատվել է, որ դրանցից մեկը գրանցվել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի համակարգչից:
Նշենք նաև, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները սխալմամբ ձերբակալել են Երևանում գործող մի քանի ընդդիմադիրների `ապատեղեկատվություն տարածող հաշիվներին ներգրավվելու կասկածանքով:
Միևնույն ժամանակ, Բաքվի տեղեկատվական գրոհները հարված են հասցնում ոչ միայն Հայաստանի ինքնիշխանությանը, այլ նաև փորձում են վարկաբեկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը Արցախում:
Ալիևի թիմը հետևողականորեն բացահայտ թշնամական դիրքորոշում է որդեգրել ռուս զինվորականների նկատմամբ: