Իսրայելը հաստատել է Երուսաղեմի արևելյան հատվածում 9000 տան կառուցման ծրագիրը

Երուսաղեմի շինարարության հարցով քաղաքային խորհուրդը հինգշաբթի հավանության է արժանացրել քաղաքի արևելյան հատվածում՝ նախկին «Քալանդիա» օդանավակայանի վայրում, 9000 տուն ունեցող բնակելի թաղամաս կառուցելու ծրագիրը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, խոսքը 124 հա տարածքում շինաշխատանքներ սկսելու ծրագրի նախնական հաստատման մասին է: Իսրայելի իշխանությունները մտադիր են բնակելի տներ, այգիներ, փողոցներ և ենթակառուցվածքներ կառուցել թաղամասում:

Նշվում է, որ ծրագիրը դեռ հաստատման մի շարք փուլեր պետք է անցնի, ապա դեկտեմբերի 6-ին պետք է ներկայացվի Երուսաղեմի ծրագրման հարցերով հանձնաժողովի դեիտարկմանը:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով