Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Պալմիրայում իրանական ռազմաբազայի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ

Իսրայելական օդուժը չորեքշաբթի հարվածներ է հասցրել Սիրիայի Պալմիրա քաղաքից հարավ-արևելք ընկած Т-4 ռազմական օդակայանի ուղղությամբ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Դուբայից հեռարձակվող «Ալ-Հադաթ» հեռուսստաալիքին, հարձակման է ենթարկվել իրանական անօդաչուների ռազմաբազան:

Աղբյուրի տվյալներով՝ կորուստներ են գրանցվել այնտեղ տեղակայված շիա ջոկատի զինվորականների շրջանում, որոնք պայքարում են սիրիական կառավարական ուժերի կողմից: Մահացել է 4 մարդ, կան նաև վիրավորներ, սակայն նրանց թիվը դեռևս չի նշվում:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով