Ադրբեջանը և անձամբ Ալիևը ամեն ինչ անում են հայերին նվաստացնելու և հայատյացությունը խորացնելու համար՝ զուգահեռաբար խոսելով տարածաշրջանային խաղաղության ու համագործակցության ՛՛պատրաստակամության՛՛ մասին: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
Ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ Երևան և այլ տարածքներ վերադառնալու վերաբերյալ՝ Բեգլարյանը գրել է. ՛՛Հ.Գ. Ինչու՞ հայերը չվերադառնան Բաքու, Սումգայիթ և իրենց պատմական տարածքներ Նախիջևան, Շամքոր, Գանձակ և այլն՛՛: