Գրականության և արվեստի թանգարանում կայացել է «Իմ ուղին» խորագրով երաժշտական ներկայացման առաջնախաղը՝ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում։

Ներկայացման սցենարը մշակվել է Շառլ Ազնավուրի բանաստեղծությունների, ինչպես նաև Ազնավուրի և Էդիթ Պիաֆի երգերի հիման վրա։
Ներկայացումը կազմակերպվել է «Թատրոն թանգարանում» նախագծի շրջանակում, որն իրականացվում է 2020 թ․-ից։ Ներկայացման ռեժիսորը և սցենարի հեղինակը Ռուզաննա Պետրոսյանն է, պարերի բեմադրիչը՝ Հայարփի Զուռնաչյանը, դերասաններն են Մարտին Միսակյանը և Հռիփսիմե Նահապետյանը։
Նշենք, որ Հռիփսիմե Նահապետյանը «Արտավազդ» 20-րդ թատերական մրցանակաբաշխության «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում արժանացել է մրցանակի։
Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից

