Իլհամ Ալիևը հայտնել է, որ Հայաստանը իսկանդեր է օգտագործել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Հայաստանը Ադրբեջանի դեմ կիրառել է ռուսական արտադրության իսկանդեր-M բալիստիկ հրթիռներ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Ալիևը այս մասին ասել է Բաքվում՝ պատերազմի ռազմավարի զբոսայգու բացման արարողության ժամանակ։
 
Զբոսայգու տարածքում հայկական կողմից առգրավված զինտեխնիկայի հետ մեկտեղ ցուցադրված է Շուշի քաղաքի տարածքում հայտնաբերված իսկանդեր հրթիռի մնացորդները։ Ալիևը ցույց տալով արձակված հրթիռի մնացորդները, հարցրել է, թե ինչպե՞ս են այդ հրթիռները հայտնվել հայկական բանակի ձեռքում։
 
Ադրբեջանի նախագահը ընդգծել է, որ այդ տեսակի հրթիռները չպետք է Հայաստանի զինված ուժերի մոտ լիներ։ Ալիևը մասնավորապես նշել է․ «Սա ապացույցն է Հայաստանի պատերազմական հանցագործության և մենք պատասխան ենք ցանկանում։ Ինչպե՞ս է այս մահացու զենքը հայտնվել Հայաստանի ձեռքում։ Դեռևս պատասխան չենք ստացել, բայց անշուշտ ստանալու ենք»։
 
Ալիևը նաև հավելել է, որ Հայաստանը իսկանդեր-M հրթիռների միջոցով ցանկանում էր ոչնչացնել Ադրբեջանի պատմական քաղաք Շուշին։ Նրա խոսքով Շուշիի ուղղությամբ հրթիռը արձակվել է այն բանից հետո, երբ քաղաքը արդեն գտնվում էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով