Իլհամ Ալիևը ասել է, որ Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր, որը իրենից խլվել է 101 տարի առաջ։ Ինչպես փոխանցում է Ադրբեջանի նախագահականը, Ալիևը այս մասին ասել է «Ադրբեջան» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Ադրբեջանի նախագահը ընդգծել է, որ իրենք պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն՝ սեփական շահերը ապահովելու նպատակով։ Նրա խոսքում Զանգեզուրի միջանցքի ստեղծումը, որը ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետով, ամբողջովին բխում է Ադրբեջանի պատմական, ազգային և հետագա շահերից։

Ալիևը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ անկախ Հայաստանի կամքից, Ադրբեջանը կստեղծի Զանգեզուրի միջանցքը։ Նա նշել է, որ եթե Հայաստանը ցանկանա հարցը շատ ավելի հեշտ կլուծվի, իսկ եթե ոչ՝ խնդիրը կլուծվի ուժով։ Ալիևը մասնավորապես ասել է․ «Ինչպես նշել եմ պատերազմի ընթացքում և դրանից առաջ հայերը պետք է իրենց կամքով հեռանան մեր տարածքներից, այլապես մենք նրանց կվռնդենք այնտեղից։ Այդպես էլ եղավ, նույնը տեղի կունենա Զանգեզուր միջանցքի դեպքում»։

Ադրբեջանի առաջնորդը հավելել է, որ այս հարցում իրենց հիմնական մրցակիցը ժամանակն է, քանի որ երկաթուղու և ավտոճանապարհի կառուցման համար ժամանակ է անհրաժեշտ։ Ալիևի խոսքով Ադրբեջանը իր բոլոր ուժերը կենտրոնացրել է այդ ծրագիրը կյանքի կոչելու համար։ «Ադրբեջանի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր, որը իրենից խլվել է մեկ դար առաջ»,- ընդգծել է Ալիևը։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով