Իբրահիմովիչը խաղադաշտ է դուրս եկել 39 տարեկան 173 օրական հասակում Վրաստանի հետ 2022 թվականի աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի 1-ին տուրի խաղում (1: 0):
Նախորդ ռեկորդը պատկանում էր դարպասապահ Թոմաս Ռավելիին, ով Շվեդիայի ազգային հավաքականում վերջին անգամ խաղացել էր 38 տարեկան 59 օրական հասակում:
Իբրահիմովիչը ազգային հավաքականում անցկացրել է 117 հանդիպում և դարձել 62 գոլի հեղինակ: