Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում կանցկացվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Շվեյցարիայի Ժնև քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցում ապրիլի 24-ին կանցկացվի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը:
 
«Եկեղեցում կանցկացվի հոգեհանգստի արարողություն, որից հետո ներսում կլինի փոքրիկ համերգ՝ դուդուկահար Լևոն Մինասյանի և ջութակահարուհի Շուշան Սիրանոսյանի մասնակցությամբ»,- ասաց Գասպարյանը:
 
Անի Գասպարյանը նշեց, որ եկեղեցու հարակից տարածքում տեղադրված խաչքարի մոտ քաղաքացիները հնարավորություն կունենան ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սուրբ Հակոբ եկեղեցու առջև տեղի կունենա նաև Հայաստանի և սփյուռքի հայերի պատմության հանրագիտարանի ներկայացումը:
 
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունը կազմակերպել են Հայ-շվեցարական միությունը և Հայ առաքելական Սուրբ եկեղեցին:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով