Թռչնագրիպ է հայտնաբերվել Կրալովոգրադեց շրջանի 2 թռչնաբուծական ֆերմաներում

«Թռչնագրիպը հայտնաբերվել է Կրալովոգրադեց շրջանի 2 թռչնաբուծական ֆերմաներում: Հիվանդության օջախները տեղակայված են միմյանցից մոտ 15 կմ հեռավորության վրա: Անասնաբույժները երկուշաբթի այնտեղ 40 000 ընտանի բադ կմորթեն»,-ասել է նախարարը:
Նրա խոսքերով` թռչնագրիպի H5N8 բարձր ախտածին շտամը տարածվում է Չեխիայի մեծ մասում: Միևնույն ժամանակ, այս տարի առաջին անգամ այն հայտնաբերվել է խոշոր թռչնաֆաբրիկաներում: Անցած ամիսներին հիվանդությունը սպանել է մի քանի հարյուր բադերի, սագերի, հավերի և հնդկահավերի, որոնք պահվում էին գյուղացիների տնային տնտեսություններում:

 

Գյուղատնտեսության նախարարությունն ավելի վաղ հաստատել էր, որ հիվանդության փոխանցումը ընտանի թռչուններին տեղի է ունեցել վայրի բադերի միջոցով: Թռչնագրիպի` մարդկանց փոխանցման ռիսկը գնահատվում է շատ ցածր:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով