Ամերիկաբնակ հայտնի թուրք պատմաբան, Քլարքի համալսարանի հրավիրյալ դասախոս, Թաներ Աքչամի հեղինակած «Խայտառակ արարք» գիրքը թարգմանվել է հայերեն, որը պատմում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մասին։ Թաներ Աքչամը գրքում առկա իրադարձությունները ներկայացրել է թուրքական աղբյուրների հիման վրա։
Գրքում առկա իրադարձությունները փաստացի ապացուցում են, որ տեղի ունեցածը իսկապես ցեղասպանություն է եղել։ Հաղորդվում է, որ «Խայտառակ արարք» գրքում առկա են մի շարք քիչ հայտնի իրողություններ, որոնք այն ընթերցողի համար կարող են բացահայտում լինել։
Թաներ Աքչամի գրքում պատկերվում է, թե ինչպես Թուրքիան կարողացավ խոսափել իր կատարած արարքի համար պատասխանատվություն։ Բացի այդ «Խայտառակ արարք»-ը անդրադառնում է Թուրքիայում հայերի նկատմամբ առկա թշնմանքին, ինչպես նաև հայերի համար դրա նշանակությանը։
Նշենք, որ հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը դատապարտում է պաշտոնական Անկարայի ժխտողական քաղաքականությունը և ճանաչում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Նա մի քանի անգամ ժամանել է Հայաստան, ինչպես նաև այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։