Թուրք դիվանագետը նշել է, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածքն է

Ադրբեջանում Թուրքիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածքն է։ Ադրբեջանակական լրատվամիջոցների փոխանցմամբ Քըլըչը այս մասին ասել է՝ անդրադառնալով այսպես կոչված Զանգեզուրի միջանքի ստեղծմանը։

 

Նա ընդգծել է, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածքն է, որը 1920 թվականին Հայաստանին է զիջվել։ Նրա խոսքով Զանգեզուրի միջանցքը կմիավորի ոչ միայն Թուրքիային և Ադրբեջանին, այլ նաև ողջ թյուրքալեզու աշխարհին։

Նախկին դիվանագետը հայտնել է, որ իրենք շատ են կարևորում այդ միջանցքի բացումը։ Վերջինիս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ինչպես հայերը Լաչինի միջանքն են օգտագործում, այնպես էլ իրենք պետք է օգտագործեն Զանգեզուրի միջանցքը։ Քըլըչը կարևորել է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացումը, ինչը նախատեսված է 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության շրջանակներում։

Հուլուսի Քըլըչը անդրադառնալով Հայաստանի կողմից հնչող «ռևանշիստական» և «վրեժխնդրության» հայտարարություններին ասել է, որ դրանք առաջին հերթին հենց Հայաստանին ձեռնտու չեն։ Նրա խոսքով հայերը պարզապես ցանկանում են ձգձգեն այդ գործընթացը։ «Հայերը թող համագործակցեն մեզ հետ, դրանից իրենք կշահեն»,- եզրափակել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպանը։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով