Թուրքիան Իրանի սահմանին կառուցում է անվտանգության պատ

Թուրքիայի Շալդրանի շրջանի և Իրանի սահմանին կառուցվող անվտանգության պատի 20 կիլոմետրանոց հատվածի շինաշխատանքներն ավարտվել են։

Այս մասին հայտնել է Վանի նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզը՝ նշելով, որ անվտանգության պատը լինելու է 64 կիլոմետր և կառուցվելու է երեք փուլով, փոխանցում է ermenihaber-ը:
Վանի նահանգապետը տեղեկացրել է, որ Թուրքիա-Իրան սահմանին ձեռնարկվող միջոցառումների արդյունքում երկիր մուտք գործող փախստականների թիվը նվազել է:
«Անվտանգության միջոցառումների արդյունքում փախստականների թիվը նշանակալի չափով նվազել է։ Այս տարի մեր իրականացրած հետախուզական աշխատանքների շնորհիվ 1290 կազմակերպիչ է ձերբակալվել։ Սրանցից կեսը բանտարկվել է»,-նշել է նա։
Բիլմեզը նաև ընդգծել է, որ Վանա լճում ևս պարեկային ծառայություն է իրականացվում, քանի որ լիճը  հիմնական ճանապարհներից մեկն է Թուրքիա ապօրինի մուտք գործող փախստականների համար։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով