Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել

Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է վթարի ենթարկվել։ Առնվազն 14 ռուս վիրավորվել է, մեկ զբոսաշրջիկ մահացել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի դեսպանատունը: Դեպքը տեղի է ունեցել Քոնյա — Աքսարայ մայրուղում:

Վթարը տեղի է ունեցել 09: 30-ին։ 32 զբոսաշրջիկներից բաղկացած ավտոբուսը մտել է ձոր ու շրջվել:

Ըստ տեղեկությունների ՝ մեքենան զբոսաշրջիկներին Անթալիայից տեղափոխում էր Կապադովկիա:

Նախնական տեղեկություններով ՝ եղանակային վատ պայմանների պատճառով ավտոբուսի վարորդը մերկասառույցի պատճառով կորցրել է մեքենայի կառավարումը:

«ՃՏՊ-ի արդյունքում Ռուսաստանի 14 քաղաքացի է վիրավորվել։ Ցավով տեղեկացնում ենք , որ իշխանությունները հաստատել են ռուս զբոսաշրջիկներից մեկի մահը », — ասված է դիվանագիտական ​​վարչության հայտարարության մեջ:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով