Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Սաթթերֆայլդը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն։ Ինչպես փոխանցում է Թուրքիայի արտգործնախարարությունը, դեսպանին հաղորդվել է Թուրքիայի արձագանքը՝ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ընդգծել է, որ Բայդենը ստորագրելով այդ պատմական սկանդալը, 1915 թվականի իրադարձությունները ճանաչեց որպես ցեղասպանությունը և դրա արդյունքում Թուրքիայից մի շարք արձագանքներ հնչեցին։
Հաղորդվում է, որ ԱՄՆ դեսպանին ընդունել է Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը և վերջինս դեսպանին Թուրքիայի դժգոհությունն է հայտնել։ Թուրքիայի փոխարտգործնախարարը հայտնել է, որ Թուրքիայի համար խիստ անընդունելի է նման հայտարարությունը և Անկարան ամբողջովին մերժում է այն, քանի որ վերջինս որևէ իրավական ու պատմական հիմք չունի։
Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․«Այս հայտարարությունը, որը միջազգային իրավունքի տեսակյունից ապօրինի է, խորապես վիրավորել է թուրք ժողովրդին և անդառնալի վերք է հասցրել մեր հարաբերություններին»։