Թուրքիայի մեջլիսում Հայաստանի կողմից իրականացված այսպես ռազմական հանցագործություններին նվիրված ցուցահանդես է անցկացվել։ Ինչպես փոխանցում է Թուրքիայի մեջլիսի պաշտոնական կայքը, ցուցահանդեսը անցկացվել է Թուրքիայի մեջլիսի մարդու իրավունքների հետաքննության հանձնաժողովի կողմից՝ մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփի աջակցությամբ։
Հաղորդվում է, որ ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվել են Հայաստանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների լուսանկարները։ Թուրքիայի մեջլիսի նախագահ Շենթոփը ցուցահանդեսի ընթացքում ելույթ ունենալով նշել է, որ հանձնաժողովը զեկույց է պատրաստվել, որտեղ ներակայացված են Արցախյան վերջին պատերազմում Հայաստանի կատարած մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև Թուրքիայում բնակվող հայ քաղաքացիների իրավիճակը։
Բացի այդ Թուրքիայի խորհրդարանում «Երկրորդ ղարաբաղյան պատերազմը և Հայաստանի ռազմական հանցագործությունները» թեմայով հանրային քննարկում է անկացվում։Քննարկման շրջանակներում ուսումնասիրվում են Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի նկատմամբ հնչող «անարդար» մեղադրանքները և հայտարարությունները, ինչպես նաև Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Հայաստանի կատարած ռազմական հանցագործությունները:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ուղերձում պաշտանապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչը մեծ դժգոհություններ է առաջացրել Թուրքիայում։