Թուրքիայի մեջլիսի մարդու իրավունքների խախտումների հետաքննության հարցերով հանձնաժողովը Հայաստանի մասին զեկույց է ընդունել: Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները զեկույցում ներկայացված են Արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանի կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը։
Հաղորդվում էր, որ հանձնաժողովը հանդիպումներ է ունեցել Գյանջա, Թերթեր և Վարդա քաղաքների բնակիչների հետ, որոնք տուժել էին հայկական գնդակոծություններից։ Նշվել է, որ պատերազմի ընթացքում հայկական կողմը խախտել է միջազգային իրավունքի նորմերը` օգտագործելով արգելված զինատեսակներ, գնդակոծելով խաղաղ բնակավայրերը և այլն։
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները նշել են, որ Հայաստանը ռազմական հանցագործություններ է կատարել։ Միևնույն ժամանակ հանձնաժողովը ընդգծել է, որ պատերազմի ընթացքում Թուրքիայի հայ համայնքի նկատմամբ որևէ ճնշում չի կիրառվել։