Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող նավթային հանքավայրերին

Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող նավթային հանքավայրերին և քրդական բանվորական կուսակցության խմբավորման դիրքերին։ Հարձակման են ենթարկվել Հասակա նահանգի նավթի հանքերը, ինչպես նաև Քամիշլի քաղաքում քրդերի ներկայացուցիչների շտաբը։ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից գնդակոծվել է նաեւ Ալ-Մալիքիա քաղաքը ինչի պատճառով վնասվել է տեղի գազատարը: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջողցները։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում և Իրաքում թուրքական զինված ուժերի գործողությունները «դեռ սկիզբն են», Անկարան հաստատակամ է սահմանների անվտանգությունն ապահովելու հարցում։

 

Հիշեցնենք նաև, որ Անկարան կիրակի օրը օդային գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի դեմ։ Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում։ Թուրքիայի նախագահ Էրդողանը գործողությունն անվանել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային գործողություն։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեքշաբթի գիշերը հայտարարել է Սիրիայում և Իրաքում «Ճանկ-թուր» գործողության երկու օրվա ընթացքում 184 գրոհայինի ոչնչացման մասին։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով