Ադրբեջանում գործող թուրքական կազմակերպությունները աշխատում են Ադրբեջանը Նախիջևանին կապող նոր ավտոճանապարհի շինարարության նախագծի ուղղությամբ։ Այս մասին ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի պետական շարժիչային ճանապարհների գործակալության խոսնակ Անար Նեջեֆլին։
Նրա խոսքով թուրքական կազմակերպությունները աշխատում են Լեռնային Ղարաբաղում իրականացվող բոլոր ճանապարհային ծրագրերում և արդյունքները հաստատման համար ներկայացվում են Ադրբեջանի կառավարությանը։ «Երբ նախագիծը հաստատվում է պետական շինարարության և վերակառուցման աշխատանքների համար կտրամադրվեն, և կազմակերպությունները նախագծի համաձայն կսկսեն ճանապարհների շինարարությունը»,-ասել է Նեջեֆլին։
Վերջինս հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ այդ թվում նաև Ադրբեջանը Նախիջևանին կապող նոր ավտոճանապարհը, բոլոր շինարարական աշխատանքները թուրքական և ադրբեջանական կազմակերպությունները իրականացվում են համատեղ՝ պետական գործակալության համակարգմամբ։