Թուրքական անօդաչուները Ադրբեջանում և Լիբիայում փոխեցին հակամարտությունների ճակատագիրը

Թուրքական արտադրության բայրաքթար անօդաչու թռչող սարքերը կանգնած են Արցախյան պատերազմում Ադրբեջանի արձանագրած հաջողությունների հետևում։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ այս մասին հայտնում է ամիրիկյան Bloomberg տնտեսական պարբերականը՝ անդրադառնալով թուրքական արտադրության անօդաչու սարքերի արձանագրած հաջողություններին։

Հաղորդվում է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի մղած պատերազմում վերջինիս հաղթանակում ամենակարևոր գործոններից մեկը հանդիսացած բայրաքթար անօդաչու թռչող սարքերի թեման շարունակում է ակտիվորեն քննարկվել համաշխարհային մամուլում։ Ամերիկյան պարբերականը հայտնել է, որ Թուրքիայում արտադրված և զարգացում ապրած բայրաքթար անօդաչուները փոխեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների ճակատագիրը։

Թուրքական անօդաչուների մասով նշվում է, որ վերջիններս կարևոր դեր են ունեցել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակի գործում։ «Բայրաքթար անօդաչու թռչող սարքերը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մի շարք օդային հարձակումներ իրականացրեցին և ստիպեցին, որ Հայաստանը ընդունի իր պարտությունը»,- հայտնել է պարբերականը։

Բայրաքթար անօդաչու թռչող սարքերը մեծ հաջողություններ են արձանագրել նաև Լիբիայում։ Մասնավորապես ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը Թուրքիայից անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելով կարողացավ գերակայություն ապահովել երկրի արևելքում՝ ընդդիմադիր ուժերի առաջնորդ Հաֆթարի դեմ պայքարում։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով