Մարտի 19-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 13:25-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի 2002թ.ծնված Զ. Հ.-ն։
Մեկնած տեղամասային տեսուչը պարզել է, որ Զ. Հ.-ն թունավորվել է նույն օրը ժամը 12:30-ի սահմաններում, տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ, բաղնիքի միջանցքում տեղադրված ջրատաքացուցիչից կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
