
Մարտի 29-ին ժամը 22:05-ին «Արևիկ մանկական բուժմիավորում»-ից հաղորդում է ստացվել, որ ժամը 21:10-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի 16-ամյա բնակիչ Ս.Սարգսյանը:
Մեկնած ԱԳԲ տեսուչը պարզել է, որ Ս. Սարգսյանը թունավորումը ստացել է նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում իրենց տան բաղնիքում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը: