Հայաստանը ներկայացնող ըմբիշները սկսեցին պայքարը Եվրոպայի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 1/8 եզրափակիչի մեկնարկային գոտեմարտում առավելության հասավ Բելառուսից Սոսլան Դաուրովի նկատմամբ: Հաջորդիվ հայ ըմբիշի մրցակիցը կլինի ադրբեջանցի Տալեհ Մամադովը:
77 կգ քաշային Վարուժան Գրիգորյանը պարտություն կրեց հենց մեկնարկում` զիջելով Թուրքիայից Յունուս Բասարին՝ 0: 9: