Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին:
«Մեր ժողովուրդները դարերով խաղաղությամբ ապրել են այս հողերում: Մենք չպետք է մոռացության տանք թուրքերի և հայերի համակեցության մշակույթը, որը շարունակվել է հարյուրավոր տարիներով և ողջ աշխարհի համար օրինակ է համարվել»,- ասվում է երկրի ղեկավարի ուղերձում:
«Հարգանքով ոգեկոչում եմ Օսմանյան պետության հայերի հիշատակը, որոնք զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծված դժվարին պայմաններում, ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին»,- ասվում է ուղերձում:
Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը: