Էրդողանի աշխատակազմը ղեկավարը ասել է, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում մեծ հերոսություն է ցուցաբերել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ Աղդամում իրենք տեսել են մի տեսարան, որտեղ բարբարոսությունը և մարդկայաին հանցագործությունները միահյուսված էին իրար։ Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ Ալթունը ասել է, որ Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը իրանք զգացել են իրենց սրտերում։

Ալթունի խոսքով այսօր ամբողջովին ավերակների է վերածվել մի կենսուրախ քաղաք, որի տարածքում առկա են բազում գեղեցկություններ։ Նա ընդգծել է, որ Աղդամը աշխարհի աչքի առաջ 30 տարի շարունակ բարբարոսաբար ոչնչացվել է։ «Չնայած Ադրբեջանը փորձում էր այս ընթացքում իր ձայնը լսելի դարձնել աշխարհին, իսկ Թուրքիան էլ լիովին աջակցում էր Ադրբեջանին, այնուամենայնիվ այս վայարագությունները տեղի ունեցան»,-ասել է Ալթունը։

Ֆահրեթթին Ալթունը հայտնել է նաև, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակից հետո նոր ժամանակաշրջան է սկսվել, որը շատ կարևոր է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության համար։ Վերջինս նշել է, որ ողջ աշխարհը պարտավոր է լուրջ քայլեր ձեռնարկել խաղաղություն ապահովելու և այն ավելի կայուն դարձնելու համար։

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանը Արցախյան պատերազմի ընթացքում մեծ հերոսություն է ցուցաբերել։ «Մենք մեր եղբայրների կողքին ենք։ Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Ադրբեջանի հաղթանակը Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Ալթունը։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով