Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես փոխանցում է Թուրքիայի նախագահականը, հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն Էրդողանը և Պուտինը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացման հետ կապված մի շարք հարցեր։ Բացի այդ առաջնորդները անդրադարձել են երկկողմ և տարածաշրջանային զարգացումներին։
Ուշագրավ է, որ հեռախոսազրույցը կայանում է Կիևի և Մոսկվայի միջև լարվածության ֆոնին։ Թուրքիայի նախագահը երկու երկրների հետ դիվանագիտական ակտիվություն է ցուցաբերում Դոնբասում առկա ճգնաժամի և Սև ծովում լարման պայմաններում։
Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել է, որ այս հարցում շեշտը դնում է Մոնտրոյի կոնվենցիայի վրա։
այսօր՝ ապրիլի 10-ին, Թուրքիա է այցելելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին։ Ակնկալվում է, որ Զելինսկին և Էրդողանը կքննարկեն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև տևական ժամանակ շարունակվող լարվածությունը։