Էրդողանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանում որոշումներ կայացնելու բացառիկ իրավունքը պատկանում է իրեն. Արամ Հարությունյան

Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն այցի ընթացքում հայտարարել է, որ Ադրբեջանը կճանաչի ՀԿԹՀ-ի անկախությունը:

«Այս հարցում կասկած չկա: Մենք դա անընդհատ քննարկում ենք եղբորս՝ Իլհամ Ալիևի հետ», _ավելացրել է Էրդողանը։

Առաջին հայացքից ամեն ինչ տրամաբանական է` նրանք բազմիցս խոսել են իրենց “եղբայրության” մասին։

Բայց իրականում այս քայլով Էրդողանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանում որոշումներ կայացնելու բացառիկ իրավունքը պատկանում է իրեն։ Այս հայտարարությունից նաև կարելի է եզրակացնել, որ Արցախի դեմ պատերազմում Արդրբեջանի ունեցած հաջողության մեջ մեծ է Թուրքիայի ներդրումը, այնքան մեծ, որ Ադրբեջանը վճարեց իր սուվերենությամբ։

Մեկ երկրի կողմից երկրորդ երկրի անկախությունը ճանաչել պատրաստվելու մասին լուրը հայտնում է երրորդ երկրի ղեկավարը։ Այս քայլով սկրզբ է դրվում Ադրբեջանին, միջազգային ասպարեզից, որպես առանձին սուբյեկտ, դուրս մղման գործընթացը։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով