Էրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիա

Սեպտեմբերի 9-ից 10-ը Հնդկաստանում անցկացված G20-ի առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև կարճատև զրույց է եղել, գրում է Ermenihaber.am-ը։

Մասնավորապես երբ Մակրոնը վերադառնալիս է եղել լրագրողների հետ հանդիպումից, միջանցքում հանդիպել է Էրդողանին և առաջարկել նրան ևս մեկ անգամ քննարկել Լիբիայի հարցը:

Ինչին էլ ի պատասխան Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահին հրավիրել է այցելել Թուրքիա։ Մակրոնը տվել է դրական պատասխան:

Նշենք, որ Մակրոնի խոսքից պարզ է դառնում նաև, որ նա ավելի վաղ հանդես էր եկել նման առաջարկով, որը, սակայն, կյանքի չէր կոչվել Էրդողանի՝ Թուրքիայում չլինելու պատճառով:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով