Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի հետ։ Ինչպես փոխանցում է Թուրքիայի նախագահականը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Բուլղարիայում կայացած խորհրդարանական ընտրությունները։
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության համաձայն Թուրքիայի նախագահը շնորհավորել է Բորիսովին՝ Բուլղարիայում կայացած խորհրդարանական ընտրություններում վերջինիս գլխավորած կուսակցության հաղթանակի առթիվ։ Էրդողանը ընդգծել է, որ Բուլղարիան՝ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ, հասել է տնտեսական զարգացման և կայունության, ինչպես նաև հաջողություն է մաղթել նոր կառավարության ձևավորման գործում։
Նշենք, որ Բոյկո Բորիսովը ինքնակամ հրաժարվել է դարձյալ զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը։