Էրդողանը հաստատել է, որ մայիսի 14-ին Ալիևը մեկնում է Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին մեկնելու է Թուրքիա՝ մասնակցելու Ռիզա-Արդվին օդանավակայանի բացմանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Այս շաբաթ մենք կբացենք Ռիզա-Արդվին օդանավակայանը։ Աշխարհում 5 օդանավակայան կա կառուցված ծովի վրա, որից երկուսը՝ մեզ մոտ։ Առաջինը Օրդու-Գիրեսունն է, երկրորդը՝ Ռիզա-Արդվինը։ Բացման արարողությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լինելու է մեզ հետ»,- հայտարարել է Էրդողանը։ Հավելենք, որ Էրդողանն էլ իր հերթին է պատրաստվում մեկնել Ադրբեջան։ Մամուլի տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայի նախագահը մայիսի 26-29-ին այցելելու է Բաքու՝ մասնակցելու «TEKNOFEST Azerbaijan» փառատոնին։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով