Մի շարք արևմտյան լրատվամիջոցներ նախազգուշացնում են, որ այն բանից հետո, երբ Սպիտակ տունը՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արևմուտքից ահաբեկիչների միջոցով վրեժխնդիր կլինի։ Էրդողանը ավելի վաղ նաև սպառնացել էր, որ պատժամիջոցներ կկիրառի Վաշինգտոնի նկատմամբ, ինչպես նաև վերջինիս տարբեր թշնամիների հետ՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և այլն դաշինք կկազմի։
Իսրայելցի վերլուծաբան Սեթ Ֆրանզմանը Էրդողանը ինչպես բացահայտ, այնպես էլ լուռ արևմտյան քաղաքական գործիչներին իր սպառնալիքները ավելացրել է։ Նրա խոսքով Թուրքիան հնարավորություն ունի, որպեսզի արևմուտքի համար իրական սպառնալիքներ ստեղծի։ Վերլուծաբանը հիշեցրել է, որ Թուրքիան 2020 թվականին Փարիզի հետ ճգնաժամ առաջացրեց՝ տարիներ առաջ հրապարակված ծաղրանկարների պատճառով և առնվազն նպաստեց, որ մեկ ահաբեկչական գործողություն իրականացվի։
Ֆրանզմանի կարծիքով Թուրքիան կշարունակի Եվրոպայում իսլամիստական ծայրահեղականությունը գործի դնել՝ իր նպատկները իրագործելու համար։ Նա նաև նշել է, որ Էրդողանը բացմիցս սպառնացել է փախստակններին օգտագործել Եվրոպային դեմ, եթե Եվրոպական Միությունը հրաժարվի ավելի շատ գումար վճարել։ Ընդ որում Էրդողանը ծայրահեղականացնում է փախստականներին և նրանց փորձում է օգտագործել որպես վարձկաններ։
Իսկ ամերիկացի փորձագետ Միշել Ռուբին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ միայն ցեղասպանության ճանաչումը բավարար չէ։ Նրա խոսքով կարևոր է նաև ընդունել, որ Հայաստանը թե՛ արևելքից, թե՛ արևմուտքից բռնապետներով է շրջապատված, ինչպես նաև այդ սպառնալիքը առկա է նաև այսօր։ «Դատարկ հռետորաբանությունը կարող է թանկ արժենալ»,-նշել է նա։