«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ

ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2018 թվականի հոկտեմբերի 31-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 30-րդ հոդվածի՝

  1.  1-ին մասի 3-րդ կետում «40» թիվը փոխարինել «55» թվովիսկ «հանգամանքից» բառից հետո «, ինչպես նաև պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերում հաշվառման մինչև 45 տարեկան քաղաքացիները՝ զորամասային օղակում ծառայության նշանակվելու դեպքում» բառերը հանել.
  2. 4-րդ մասում «45», «48», «50»«55» և «60» թվերը փոխարինել համապատասխանաբար  «55», «57», «59»«61» և «63» թվերով:

Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածի՝

  1. 2-րդ մասում «48», «50», «55» և «58» թվերը փոխարինել   համապատասխանաբար  «55», «57», «59» և «61» թվերով.
  2. 3-րդ մասում «50», «52», «58» և «60» թվերը փոխարինել համապատասխանաբար  «56», «58», «63» և «65» թվերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ

 ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

         Հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը Արցախում և Արցախի Հանրապետության զինված ուժերի անձնակազմը համալրելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք)՝ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգը և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը նախատեսող 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետումնույն հոդվածի 4-րդ մասում և պահեստազորի խմբերը և պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը նախատեսող 57-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում կատարել փոփոխություններ:

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նախատեսվող փոփոխությամբ հնարավորություն կտրվի Արցախի Հանրապետության զինված ուժերում պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիներին և իգական սեռի քաղաքացիներին՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքիցիսկ նույն հոդվածի 4-րդ մասում նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է փոփոխել պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու տարիքային սահմանաչափը՝

1) շարքայինկրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ 45 տարեկանի փոխարեն սահմանել 55 տարեկան.

2) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 48 տարեկանի փոխարեն՝ 57 տարեկան.

3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 50 տարեկանի փոխարեն՝ 59 տարեկան.

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողների համար՝ մինչև 55 տարեկանի փոխարեն՝ 61 տարեկան.

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալմայոր» և «գեներալլեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 60 տարեկանի փոխարեն՝ 63 տարեկանիսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալգնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ սահմանային տարիքը թողնել անփոփոխ (65 տարեկան):

Եվհաշվի առնելովոր պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքների հետ անմիջական կապի մեջ է գտնվում զինված ուժերի պահեստազորային համակարգը, և այնոր  զինծառայողը չի կարող զինվորական ծառայության մեջ գտնվել ավելի բարձր տարիքում, քան նախատեսված է պահեստազորում հաշվառման համար, ուստի անհրաժեշտություն  է առաջացել փոփոխություններ նախատեսել նաև օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ և
3-րդ մասերում՝ համաչափ բարձրացնել պահեստազորայինների՝ պահեստազորում գտնվելու սահմանային տարիքըհամաձայն որի պահեստազորի առաջին խմբում կհաշվառվեն՝

1) շարքայինկրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայիններըմինչև  55 տարեկանը՝ գործող 48-ի փոխարեն.

2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայիններըմինչև  57 տարեկանը՝ 50-ի փոխարեն.

3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև  59 տարեկանը՝ 55-ի փոխարեն.

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները՝ մինչև 61 տարեկանը՝ 58-ի փոխարեն:

Իսկ պահեստազորի երկրորդ խմբում կհաշվառվեն՝

1) շարքայինկրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայիններըմինչև  56 տարեկանը՝ 50-ի փոխարեն.

2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայիններըմինչև 58 տարեկանը՝ 52-ի փոխարեն.

3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև  63 տարեկանը՝ 58-ի փոխարեն.

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները՝ մինչև  65 տարեկանը՝ 60-ի փոխարեն:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ                                            ԿԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ

ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հոդված 30.

Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգը և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը

 

1. Արցախի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել՝

1) 18 տարին չլրացած քաղաքացիները՝ ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու դեպքում.

2)պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները, ներառյալ՝ սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված անձինք.

3) նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և մինչև 40 55 տարեկան՝ պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները և իգական սեռի քաղաքացիները՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքիցինչպես նաև պահեստազորի շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերում հաշվառման մինչև 45 տարեկան քաղաքացիները՝ զորամասային օղակում ծառայության նշանակվելու դեպքում:

2. Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել այն քաղաքացին՝

1) որն օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն.

2) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ որն ունի չհանված կամ չմարված դատվածություն.

3) որն առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար:

3. Պայմանագիր կնքելը մերժելու դեպքում պետական լիազոր մարմինը պարտավոր է այդ մասին եռօրյա ժամկետում գրավոր ծանուցել քաղաքացուն՝ նշելով մերժման հիմքերը և պատճառները:

4.Պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը սահմանվում է՝

1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 45 55 տարեկանը.

2) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 48 57 տարեկանը.

3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 50 59 տարեկանը.

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող զինծառայողների համար՝ մինչև 55  61 տարեկանը.

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 60 63 տարեկանը.

6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը:

5. Սահմանային տարիքի հասած պայմանագրային զինծառայողների զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 10 տարի ժամկետով, յուրաքանչյուր դեպքում՝ մեկական տարով՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:

 

   Հոդված 57. Պահեստազորի խմբերը և պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը

 

1. Պահեստազորում քաղաքացիների հաշվառումն իրականացվում է ըստ զինվորական ծառայության կազմերի՝ տարիքային երկու խմբով:

2. Պահեստազորի առաջին խմբում հաշվառվում են՝

1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները` մինչև 48  55 տարեկանը.

2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները`մինչև 50 57 տարեկանը.

3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 55 59 տարեկանը.

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները՝ մինչև 58 61 տարեկանը.

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 65 տարեկանը.

6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 70 տարեկանը:

3. Պահեստազորի երկրորդ խմբում հաշվառվում են՝

1) շարքային, կրտսեր ենթասպայական և ավագ ենթասպայական կազմերի պահեստազորայինները` մինչև 50 56 տարեկանը.

2) կրտսեր սպայական կազմի պահեստազորայինները`մինչև 52 58 տարեկանը.

3) ավագ սպայական կազմի «մայոր» և «փոխգնդապետ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 58 63 տարեկանը.

4) ավագ սպայական կազմի «գնդապետ» զինվորական կոչում ունեցող պահեստազորայինները՝ մինչև 60 65 տարեկանը.

5) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-մայոր» և «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 68 տարեկանը.

6) բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող պահեստազորայինները՝ մինչև 70 տարեկանը.

7) զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող իգական սեռի քաղաքացիները:

4. Պահեստազորի առաջին և երկրորդ խմբերը բաժանվում են երկու կարգի՝ ըստ պահեստազորայինի զինվորական պատրաստության աստիճանի:

5. Առաջին կարգում հաշվառվում են՝

1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք սույն օրենքով սահմանված ժամկետներում անցել են պարտադիր զինվորական ծառայություն.

2) ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք պայմանագրային զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի կրտսեր հրամանատարական խմբի պաշտոններ.

3) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք`

ա. չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն,

բ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի կրտսեր կամ միջին հրամանատարական խմբերի պաշտոններ.

4) ավագ սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի ավագ կամ բարձրագույն հրամանատարական խմբերի պաշտոններ.

5) բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են հրամանատարական կազմի բարձրագույն հրամանատարական խմբի պաշտոններ.

6) մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիները` անկախ զինվորական ծառայություն անցնելու ժամկետից.

7) զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները:

6. Երկրորդ կարգում հաշվառվում են՝

1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք՝

ա. չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն,

բ. զինվորական ծառայության մեջ են գտնվել վեց ամսից պակաս ժամկետով,

գ. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով,

դ. ռազմահաշվառական մասնագիտություն ստացած և զինվորական ծառայություն չանցած իգական սեռի քաղաքացիները.

2) ավագ ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք`

ա. պայմանագրային զինվորական ծառայության մեջ են գտնվել մեկ տարուց պակաս ժամկետով,

բ. պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով.

3) կրտսեր սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք`

ա. զինվորական ծառայության մեջ են գտնվել մեկ տարուց պակաս ժամկետով,

բ. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով,

գ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են բացառապես ոչ հրամանատարական կազմի կրտսեր սպայական խմբի պաշտոններ.

4) ավագ սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք`

ա. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով,

բ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են բացառապես ոչ հրամանատարական կազմի ավագ սպայական խմբի պաշտոններ.

5) բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում ունեցող այն քաղաքացիները, որոնք`

ա. զինվորական ծառայությունից արձակվել են առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով,

բ. զինվորական ծառայության ընթացքում զբաղեցրել են բացառապես ոչ հրամանատարական կազմի բարձրագույն սպայական խմբի պաշտոններ:

7. Պահեստազորի առաջին խմբում հաշվառված պահեստազորայինի՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանային տարիքը լրանալու դեպքում պահեստազորայինը փոխանցվում է պահեստազորի երկրորդ խումբ:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ                                            ԿԴԱՆԻԵԼՅԱՆ

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով