Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի բոլոր շրջաններում, բնակավայրերում և դիրքային տարածքներում իրականացված որոնումների, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է։
