Զախարովան՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ճգնաժամի կարգավորման հարցում Թուրքիայի հնարավոր միջնորդության մասին

Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք չի գնում Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման գործում։
Այս մասին հայտարարել է ճեպազրույցի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որ Անկարան պատրաստ է միջնորդ դառնալ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև Դոնբասում իրավիճակի կարգավորման համար, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Թուրքիայի որևէ միջնորդական դերի մասին խոսք լինել չի կարող ներուկրաինական հակամարտության կարգավորման գործում»,- ասել է Զախարովան։ Նա հավելել է, որ Ռուսաստանն այդ հակամարտության կողմ չի հանդիսանում։ «Մենք, իհարկե, երախտապարտ ենք թուրքական կողմին, մասնավորապես, Թուրքիայի նախագահին՝ ներուկրաինական հակամարտության կարգավորմանը նպաստելու ձգտման համար։
Այդ ուղղությամբ կարևոր քայլ կարող է լինել ներդրումը՝ համոզելու ուկրաինական իշխանություններին՝ հրաժարվել Դոնբասի նկատմամբ ագրեսիվ ծրագրերից ու վերջապես սկսել իրականացնել Մինսկյան պայմանավորվածությունները Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսության միջոցով»,- ասել է Մարիա Զախարովան։

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով