Հայաստանի թրքական օկուպացիոն ռեժիմն ամեն բան անում է, որպեսզի նախագահ Բայդենը չարտաբերի «ցեղասպանություն» բառը, որպեսզի գնա Օբամայի ճանապարհով, որին ժամանակին համոզեցին, որ այդ բառի արտաբերումը իբրև թե կարող է վնասել հայ-թուրքական մերձեցմանը:
Հիմա քանի որ Հայաստանում այլևս թուրքական ռեժիմ է հաստատված` երկու թուրքական իշխանությունները սահմանի երկու կողմերում չեն կարող թույլ տալ, որ ԱՄՆ-ը հակաթուրքական և հայամետ դիրքորոշում ունենա:
Եվ կուլիսներում ԱՄՆ-ին Երևանից պաշտոնական ազդակներ են հղվում, որ հանկարծ նախագահ Բայդենը չփչացնի առաջ եկած հայ-թուրքական ոչ բռնի, սիրո և համերաշխության, թավշյա կապը:
Թուրքիան այլևս Հայաստանի օկուպացիոն ռեժիմի ոչ միայն ծնողն է, այլև` սիրեկանը:
Հայկ Մարտիրոսյան