Եգիպտոսի Սուեզի ջրանցքով բեռնափոխադրումները վերսկսվել են, այն բանից հետո, երբ գրեթե մեկ շաբաթ ջրանցքը արգելափակած բեռնարկղերով բեռնված հսկա նավը, տեղափոխվել է:
220 հազար տոննա ջրատարողությամբ և 400 մետր երկարությամբ Ever Given կոնտեյներատարը, որը պատկանում է ճապոնական Shohei Kisen ընկերությանը և նավարկում է պանամական դրոշի ներքո մարտի 23-ին ուժգին քամու և ավազե փոթորկի պատճառով պատնեշել էր Սուեզի ջրանցքի միագիծ երևեկությամբ ջրուղու հարվային հատվածը՝ փոխելով ուղղությունը և քթամասով ու նավախելով հենվելով ջրանցքի հակադիր ափերին։
«Ջրանցքի վարչակազմի ղեկավար ծովակալ Ուսամա Ռաբիան հայտարարել է Սուեզի ջրանցքում ծովային երթևեկության վերսկսման մասին այն բանից հետո, երբ ղեկավարությունը հաջողությամբ փրկեց պանամական հսկա Ever Given նավը», — ասվում է ջրանցքի ղեկավարության տարածած հայտարարության մեջ: