Երեք «մտահոգ» կուսակցություն, այսպիսով, հորդորում է, որ Արցախում քառասունհինգօրյա անիշխանական շրջան հաստատվի.

Լրագրող-վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ՀՅԴ Արցախի կառույցը, Ժողովրդավարական եւ Արդարություն կուսակցությունները, որ ԱԺ -ում համախումբ ունեն ընդամենը ութ մանդատ (երեսուներեքից), հորդորում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա: https://hraparak.am/post/357b9d4862528a87cf9cad1b15066836 Արցախի սահմանադրությամբ նախագահի հրաժարականին հետեւում է Ազգային ժողովի լուծարումը: Երեք ,,մտահոգ,, կուսակցություն, այսպիսով, հորդորում է, որ Արցախում քառասունհինգօրյա անիշխանական շրջան հաստատվի: Իսկ թե ի՞նչ կհետեւի դրան կամ ո՞վ պիտի պատասխան տա մարդկանց կենսապահովման, անվտանգության հետ կապված հազարումի հարցի, դա նրանց, ըստ էության չի հուզում: Պահանջում են արտահերթ ընտրություն: Բայց չէ՞ որ Արցախում ռազմական դրության ռեժիմ է, որի պայմաններում ընտրություններ չեն անցկացվում: Եթե այդքանն արել են, ապա թող քաջություն ունենան, ԱԺ-ում ռազմական դրությունը վերացնելու հարցի քննարկում նախաձեռնեն:

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով